Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը

Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
21.09.2019 | 11:45

Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ սոպրանո, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային դիվա Աննա Կասյանը։ Երգչուհին կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին։

Նյու Յորքի Կարնեգի հոլ, Միլանի «Լա Սկալա», Հռոմի օպերա, Ժնևի օպերա, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ դահլիճ. աշխարհի բազմաթիվ այլ հեղինակավոր բեմերում է ելույթ ունեցել փարիզաբնակ Աննա Կասյանը։ Ելույթ է ունեցել հայտնի նվագախմբերի և դիրիժորների հետ։
Երևանում Աննա Կասյանը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ